Ընդդիմադիր պատգամավորները դատի են տվել կառավարությանը և ԱԳՆ-ին
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․
«Սիրելի հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի գործընկերներ,գործընկերներ Աննա Գրիգորյանի, Գեղամ Մանուկյանի և Արթուր Խաչատրյանի հետ համատեղ դատական հայց ենք ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ֊ի՝ պահանջելով ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով մեզ արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։
Դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում է կայացրել։ Նշանակվել է նաև նախնական դատական նիստի օր, որը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 14-ին։
Մենք հետևողական են լինելու այս կամայական որոշումը չեղարկելու ու հանրության համար հույժ կարևոր փաստաթղթին ծանոթանալու մեր իրավունքը վերականգնելու հարցում»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
Քանի գերի կա Ադրբեջանում․ ԿԽՄԿ-ն մանրամասներ է հայտնել
Արցախյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց հարցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործառնական առաջնայնություններ...
Պուտինը խնդրե՞լ է Շոլցին Զելենսկիին ուղերձ փոխանցել
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլ...
«Կարգուկանոն հաստատեք կամ մեռեք»․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնից ազատել է մշակույթի նախարար Անատոլի Մարկևիչին և պաշտոնում նշանակել hանրա...