Թրամփն անդրադարձել է Բայդենի՝ որդուն ներում շնորհելու որոշմանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ջո Բայդենի` իր որդուն՝ Հանթերին, ներում շնորհելու որոշումը չարաշահման և արդարադատության խախտման բացահայտ օրինակ է։
«Ջո Հանթերին շնորհված ներումը ներառո՞ւմ է հունվարի 6-ի «պատանդներին», որոնք մի քանի տարի անազատության մեջ են: Ինչպիսի չարաշահում և արդարադատության խախտում», - Truth Social սոցկայքում գրել է Թրամփը։
Հունվարի 6-ին «պատանդներ» ասելով՝ նա նկատի ունի իր աջակիցներին, ովքեր 2021 թվականի հունվարի 6-ին ներխուժել են Կապիտոլիում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հունվարին պաշտոնը լքելուց առաջ, որդուն՝ Հանթեր Բայդենին, 2 քրեական գործով ներում է շնորհել: Խոսքը զենքի պահման օրենքի խախտման և հարկերից խուսափելու գործերի մասին է։ Սպիտակ տունն այս մասին հայտարարություն է հրապարակել, որում նախագահն ընդգծել է, որ որդու դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։
Նմանատիպ հոդվածներ
Ավինյանի արձագանքը ստեղծված իրավիճակին
Սիրելի՛ երևանցիներ,ինչպես արդեն տեղյակ եք, վաղ առավոտից հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը իրականացնում են գործադ...
Եռակողմ առևտրային ճանապարհ` Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև
Հայաստանը, Հնդկաստանը և Իրանը քննարկում են եռակողմ առևտրային ճանապարհի ստեղծման հարցը։ Այս մասին հայտնում է Parstoday-ը։...
Փաշինյանն՝ աշխատավարձի «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է հանրության շրջանում աշխատավարձի՝ «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումներին։«Սա էլ է պետ...
Գալուզինը` ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունների մասին
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածությունների ողջ շրջանակին և չի հրաժարվում ռազմաքաղաքական ոլորտում իր պ...