«Մի հավատացեք դրան, այդ ամենը սադրանք է». Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սադրիչ է համարել լուրերն այն մասին, որ Կիևի կողմից կռված վրացի վարձկանները պատրաստվում են միանալ Թբիլիսիում ցուցարարներին։
«Ես ստացել եմ տարբեր ձևերի հաղորդագրություններ, որ իբր վրացի զինվորականներ են ժամանել Ուկրաինայից և պատրաստվում են որպես զինվորականներ միանալ այս բողոքի ակցիային, սա ուղղակի սադրանք է, մի հավատացեք դրան, քանի որ այս բողոքն ամենից շատ անհանգստացնում է իշխող կուսակցությանը»,- ճեպազրույցում ասել է Զուրաբիշվիլին։
Նա ընդգծել է, որ ցույցերը շարունակվեն ինքնակազմակերպված՝ առանց քաղաքական կուսակցությունների կամ նույնիսկ իր միջամտության։ Բացի այդ, Զուրաբիշվիլին անհրաժեշտ է համարում, որ քաղաքացիական հասարակությունը և հասարակական կազմակերպությունները «ազդեն Սահմանադրական դատարանի վրա», որը գտնվում է Բաթումի քաղաքում, որպեսզի ստիպեն նրան հետաքննություն սկսել իր հայցի քննարկման առնչությամբ։ Ըստ Զուրաբիշվիլիի անցած խորհրդարանական ընտրությունները ոչ լեգիտիմ էին:
Հիշեցնենք, որ ընդդիմության բողոքի հերթական շարքը Վրաստանում սկսվել է հինգշաբթի օրը այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Թբիլիսիում ցուցարարները հարձակվել են խորհրադարանի վրա` օգտագործելով պայթուցիկներ
Կիրակի երեկոյան Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքի մասնակիցները կրկին կրակել են խորհրդարանի վրա՝ օգտագործելով պայթուցիկ...
ԵԽ ղեկավար Շառլ Միշելը լիազորությունները փոխանցեց Անտոնիո Կոստային
Եվրոպական խորհրդի ղեկավար և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելը իր լիազորությունները փոխանցել է Պորտուգալիայի կառավարու...
Ռեփեր Jay-Z-ին մեղադրել են բռնաբարության մեջ
Հայտնի ռեփեր Jay-Z-ին դատի են տվել 2000 թվականին P.Diddy-ի երեկույթի ժամանակ բռնաբարության համար: Դիմումատուն այդ ժամանա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Զելենսկին պատրաստ է պատերազմը դադարեցնել առանց տարածքների վերադարձի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թույլ կտա, որ հակամարտության «թեժ փուլը» ավարտվի, եթե Կիևի կողմից վերահսկվող տարած...