Սիրիայում սպանվել է Իրանի գլխավոր ռազմական խորհրդականը. ԻՀՊԿ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին հաստատել է Սիրիայում գրոհայինների հարձակման հետևանքով իրանական ռազմական կորպուսի ղեկավարի մահը և մեղադրել է Իսրայելին զինյալների ակտիվացման համար։
«Դաժան Սիոնիստական ռեժիմը (Խմբ.` Իսրայելը) ռազմավարական պարտություն կրեց Գազայի հատվածում և Լիբանանում և չկարողացավ հասնել իր դիվային նպատակին՝ գերիշխանություն հաստատել իսլամական դիմադրության ճակատում:
Այժմ թաքֆիրական ահաբեկիչները վերջին օրերին հերթական դաժան հարձակումն են իրականացրել Սիրիայի վրա` պատասխան ստանալով այս երկրի բանակից և միլիցիայից։ Սիոնիստ թաքֆիրական ահաբեկիչների հանցագործություններից մեկը Սիրիայում Իրանի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Քիումար Փուրհաշեմիի սպանությունն է, որը հայտնի է որպես Հաջ Հաշեմ»,- նշվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը դադարեցնում է Լիբանանի հետ պատերազմը
Իսրայելը հայտարարել է Լիբանանի հետ պատերազմի դադարեցման մասին։ Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ հրադադարի մասին համա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ, ռազմական հեղաշրջում Հալեպում
Դամասկոսում կրակոցներ են հնչում նախագահ Բաշար Ասադի նախագահական պալատի մոտ։ Այս մասին տեղեկացնում են տեղի աղբյուրները։ Ն...
Սիրիայի ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Սիրիայի Համա նահանգի հյուսիսում գտնվող քաղաքներ ահաբեկչական խմբավորումների մուտքի մասին տեղեկությունը չի համապատասխանում...
Փոխվել է Սիրիայում ռուսական խմբավորման հրամանատարը
Սիրիայում ռուսական խմբավորման հրամանատարը փոխվել է։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ պաշտոնը լքել է...