ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ, ռազմական հեղաշրջում Հալեպում
Դամասկոսում կրակոցներ են հնչում նախագահ Բաշար Ասադի նախագահական պալատի մոտ։ Այս մասին տեղեկացնում են տեղի աղբյուրները։
Նշվում է, որ Սիրիայի պետական հեռուստատեսությունը դադարեցրել է հեռարձակումը։
Համացանցում հրապարակվել են կադրեր, որոնցում լսվում են Դամասկոսում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած ենթադրյալ կրակոցները։
Հաղորդվում է Հալեպում ռազմական հեղաշրջման մասին։
Շաբաթ օրը սիրիական զինված ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ տասնյակ սիրիացի զինվորներ են սպանվել Հալեպ և Իդլիբ նահանգներում ահաբեկչական խմբավորումների դեմ մարտերում, բանակը վերաբաշխվել է խաղաղ բնակիչների և զինվորների կյանքը փրկելու և հակահարվածի պատրաստվելու համար։
Սիրիական բանակը հայտնել է, որ ահաբեկիչները ներթափանցել են սիրիական Հալեպ քաղաքի բազմաթիվ շրջաններ, սիրիական զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել նրանց դիրքերին և սպասում են համալրման ուժերի ժամանմանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր՝ Կուրսկի մարզում Storm Shadow հրթիռների հարվածից
Համացանցում հրապարակվել են տեսակադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են Storm Shadow հրթիռները հարվածում Կուրսկի մարզի Մա...
Իսրայելը դադարեցնում է Լիբանանի հետ պատերազմը
Իսրայելը հայտարարել է Լիբանանի հետ պատերազմի դադարեցման մասին։Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ հրադադարի մասին համաձ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելի հարվածները` Լաթաքիայի նավահանգստի մոտ գտնվող թիրախներին
Իսրայելը հարվածել է Սիրիայի Լաթաքիա նավահանգստի մոտ գտնվող թիրախներին։ Այս մասին հայտնում է Sky News-ը` հղում տալով իրավ...
Սիրիայի ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Սիրիայի Համա նահանգի հյուսիսում գտնվող քաղաքներ ահաբեկչական խմբավորումների մուտքի մասին տեղեկությունը չի համապատասխանում...