Քաղաքականություն

Չափազանց հիասթափեցնող է և չափազանց տխուր․ ԵՄ դեսպան

Չափազանց հիասթափեցնող է և չափազանց տխուր․ ԵՄ դեսպան
Վրաստանն այլեւս շահագրգռված չէ առաջիկա չորս տարիների ընթացքում Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհով գնալու հարցում, դա երկրի իշխանությունների սուվերեն որոշումն է, որը չափազանց հիասթափեցնող է։ Այս…

Վրաստանն այլեւս շահագրգռված չէ առաջիկա չորս տարիների ընթացքում Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհով գնալու հարցում, դա երկրի իշխանությունների սուվերեն որոշումն է, որը չափազանց հիասթափեցնող է։ Այս մասին հայտարարել Է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին:


Երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ իշխանությունները որոշում են կայացրել մինչև 2028 թվականը օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների բացումը և որոշել են հրաժարվել կառավարության համար դրամաշնորհներ ստանալուց: Դրան հաջորդեց բողոքի բազմամարդ ակցիան, որն ավարտվեց հատուկջոկատայինների կողմից ցուցարարների մաքրմամբ:


«Մենք բացեցինք մեր դռները, Եվրամիության դռները Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի համար։ Ուկրաինան և Մոլդովան արագ տեմպերով առաջ են շարժվում։ Ինչպես երեկ լսեցինք, Վրաստանն այլևս շահագրգռված չէ առաջիկա չորս տարիների ընթացքում հետևել Եվրամիությանը ինտեգրվելու ուղուն։ Սա Վրաստանի իշխանությունների ինքնիշխան որոշումն է, բայց չափազանց հիասթափեցնող է և չափազանց տխուր», - նշել է դեսպանը։


Նրա խոսքով՝ վրաց ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե որտեղ է ուզում տեսնել իր երկիրը։


«Իմ ուղերձն այսպիսին է՝ մենք աջակցում ենք վրաց ժողովրդին, մենք կսպասենք ձեզ։ Սա ձեր երկիրն է, եւ դուք պետք է որոշեք, թե որտեղ եք ցանկանում տեսնել այն», - ընդգծել է դեսպանը։


Ներկայումս Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկիր է։ Այդ կարգավիճակը երկիրը ստացել է 2023 թվականի դեկտեմբերին՝ Ուկրաինայից և Մոլդովայից մեկ տարի անց, ինչը վրացական իշխանություններն անարդարություն են անվանել։ Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցությունները բացվել են հունիսի 25-ին, իսկ ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացը դադարեցվել է:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250