Արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ. որքան ոստիկան է տուժել Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից
Վրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայիններն ամբողջությամբ դուրս են մղել ցուցարարներին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել: Մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Ցուցարարները չեն դիմադրել իրավապահներին։
Ռուսթավելի պողոտայում ցուցարարների և ոստիկանների դիմակայությունը շարունակվել է ամբողջ գիշեր։ Ցուցարարներն այրել են աղբամաններ և փայտե աթոռներ՝ փորձելով հեռու մնալ իրավապահներից: Նրանց միջեւ ժամանակ առ ժամանակ բախումներ էին ծագում։ Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել։
Հավելենք, որ Թբիլիսիում գիշերային ցույցերի ժամանակ վիրավորվել է Վրաստանի ՆԳՆ 32 աշխատակից։
Գերատեսչության տվյալներով՝ տուժած 43 ուժայիններից 13-ին անհրաժեշտ է եղել վիրահատական միջամտություն, իսկ 1 ոստիկան դեռ շարունակում է մնալ հիվանդանոցում։
Բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությանը չենթարկվելու և վարչական կարգը խախտելու համար բերման է ենթարկվել 43 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Հզոր ցիկլոն է ներթափանցում. Գագիկ Սուրենյանը զգուշացնում է
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջ...
Երկրաշարժ` Հայաստանում
Սույն թվականի եկտեմբերին 2-ին` տեղական ժամանակով ժամը 08:38-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04։38-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպան...
Աշխատավարձների բարձրացում է սպասվում․ Անդրեասյանը մանրամասնեց
Մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունների դասախոսների, արտադրական վարպետների աշխատավարձերը կբարձրանան։ Այդ մասի...
Երևանում և մարզերում որքան է կազմում ձյան ծածկի բարձրությունը
Ինչպես և կանխատեսվել էր նոյեմբերի 26-ի երեկոյան ժամերից և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղում...