Աբխազիայի ղեկավարության հրաժարականը հնարավորություն տվեց խուսափել արյունահեղությունից. Բժանիա
Աբխազիայի ղեկավարությունը հրաժարական տալու որոշումն ընդունվել է դժվարին պայմաններում, բայց դա անհրաժեշտ էր լարվածությունը թուլացնելու և անուղղելի սխալներից խուսափելու համար։ Այդ մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության նախկին ղեկավար Ասլան Բժանիան։
Նա հիշեցրել է, որ հրաժարականի որոշումը ընդունվել է շատ ծանր պայմաններում, բայց անհրաժեշտ է եղել, որ տեղի ունեցողի «ինտենսիվությունը նվազի»։
«Այն, ինչ տեղի ունեցավ, շատ վատ է, բայց մենք անուղղելի սխալներ չենք արել, արյուն չի թափվել, և դա շատ կարևոր է»,- համոզված է նախկին նախագահը։
Ավելի վաղ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Բժանիան ասել էր, որ կառաջադրի իր թեկնածությունը հանրապետության ղեկավարի առաջիկա արտահերթ ընտրություններում՝ ընդգծելով, որ պատրաստվում է անպայման մասնակցել երկրի քաղաքական կյանքին։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ ղեկավար Շառլ Միշելը լիազորությունները փոխանցեց Անտոնիո Կոստային
Եվրոպական խորհրդի ղեկավար և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելը իր լիազորությունները փոխանցել է Պորտուգալիայի կառավարու...
Թբիլիսիում ցուցարարները հարձակվել են խորհրադարանի վրա` օգտագործելով պայթուցիկներ
Կիրակի երեկոյան Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքի մասնակիցները կրկին կրակել են խորհրդարանի վրա՝ օգտագործելով պայթուցիկ...
ՀՐԱՏԱՊ. Պուտինը կոչով դիմել է ռուսներին
Պուտինը հրատապ կոչ է արել ռուսներին՝ կապված Ռուսաստանի տարածքում հեռահար զենքի կիրառման հետ: Նա հայտարարել է, Ռուսաստանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Զելենսկին պատրաստ է պատերազմը դադարեցնել առանց տարածքների վերադարձի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թույլ կտա, որ հակամարտության «թեժ փուլը» ավարտվի, եթե Կիևի կողմից վերահսկվող տարած...