Ցավում ենք Լեհաստանի նախագահի այս քայլի համար․ Ադրբեջանի ԱԳՆ
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հայ-ադրբեջանական սահմանամերձ գոտու տարածքում Եվրամիության դիտորդական առաքելության լեհ դիտորդների հետ հանդիպման կապակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել։
«Լեհաստանի նախագահի այցը Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտի ԵՄ անդամ երկրների հակաադրբեջանական քաղաքականության հերթական վկայությունն է։ Մենք խորապես ցավում ենք Լեհաստանի նախագահի այս քայլի համար։ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել անհրաժեշտ դիվանագիտական միջոցներ՝ ի պատասխան այս ոչ բարեկամական արարքի»,- ասվում է Բաքվի տարածած հաղորդագրության մեջ։
Ադրբեջանցիները լեհական կողմի գործողությունները «հեռադիտակային շոու» են բնորոշել և նշել են, որ երկկողմ հարաբերությունները այս գործողությամբ կսրվեն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի դրոշը
Հայաստանում Սիրիայի դեսպանատան վրայից հանվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ա...
ՀՀ-ի վրա, չի կարող ազդեցություն ունենալ ոչ մի երկիր. ՀԱՊԿ քարտուղար
«Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը Ղազախստանում...
Հայտնի է` ովքեր են Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուները
Նիկոլ Փաշինյանի ասած փրայմերիզի մեկնարկն արդեն տրվել է։ Երեկվանից Գյումրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնին նշանակվելու հա...
Ակնկալում եմ, որ ուշադրություն կդարձնեք հիշարժան տարեթվերին. Լավրովը` հայերին
Մոսկվայում մեկնարկած «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում, ռուսաստ...