ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը X-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրում է Տիգրան Մեծի պատկերով մետաղադրամը։
Տեսանյութում նա, մասնավորապես, ասում է․ «Այս մետաղադրամը հատվել է Մ. թ. ա. մոտ 95 թվականին և գտնվում է իմ սեղանի վրա 2024 թվականին:
Եթե դուք հայ եք (կամ պարզապես պատմության սիրահար), ապա տեղյակ եք Տիգրան Մեծի մասին և այն մասին, թե ինչպես նրա օրոք Հայոց թագավորությունն ընդարձակվեց և դարձավ Հռոմի Հանրապետության արևելքում ամենահզոր պետությունը:
Չնայած ես բնույթով կոլեկցիոներ չեմ, բայց ես պետք է գնեի այս մետաղադրամը և այն ցույց տայի բոլորին»։
Օհանյանը հավելել է, որ հպարտ է հայ լինելու համար և ամեն անգամ մետաղադրամին նայելիս հաճելի զգացողություն է ունենում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր՝ Վրաստանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներից
Թբիլիսիի կենտրոնում ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքողների ակցիան։&...
10 անգամ ավելի տուգանք ձմեռային անվադողերով չերթևեկելու համար
Կառավարությունն այսօր որոշում կայացրեց, ըստ որի ձմռանն ամառային անվադողով երթեւեկողները կտուգանվեն 5000 դրամով, իսկ եթե...
Ինչու է խմելու ջուրը ծորակից հոսում ժանգագույն․ մանրամասներ
Արդեն մի քանի օր է Զովունիում խմելու ջուրը ծորակից հոսում է ժանգագույն։ Այս մասին Auroranews-ն ահազանգ է ստացել։ Մա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հրապարակվել են հայկական առաջին արբանյակից արված կադրեր
ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն X-ի իր էջում հայկական առաջին արբանյակի...