ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր՝ Վրաստանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներից
Թբիլիսիի կենտրոնում ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքողների ակցիան։
Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել։ Ակցիայի ժամանակ ձերբակալվել են մի քանի ցուցարարներ, մեկ մարդ տուժել է, նրան տարել են շտապօգնության մեքենայով:
Վարազիսցևի, Մելիքիշվիլի, Կեկելիձեի փողոցների և Ճավճավաձեի պողոտայի խաչմերուկում կիրակի երեկոյան տեղադրվել էին վրաններ և նստարաններ․ դրանք հավաքվել են հարակից տարածքից:
Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ ցույցը ցրելուց առաջ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել` կազմակերպիչներին և մասնակիցներին հորդորելով ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին: Հայտարարության մեջ ասվում է․ «Հանրահավաքի մասնակիցներին բավական ժամանակ է տրվել իրենց կարծիքն արտահայտելու և բողոքը փաստագրելու համար։ Խոսքի ազատությունը ճանապարհների փակումուքաղաքացիների կյանքի սովորական ռիթմի խախտում չի ներառում»։
Հաղորդվում է, որ այս պահին ոստիկանությունը ցուցարարներին դուրս է մղել Թբիլիսիի կենտրոնում գտնվող Մելիքիշվիլիի պողոտայի երթևեկելի հատվածից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը X-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրում է Տիգրան Մեծի պատկերով մետաղա...
Ինչու է խմելու ջուրը ծորակից հոսում ժանգագույն․ մանրամասներ
Արդեն մի քանի օր է Զովունիում խմելու ջուրը ծորակից հոսում է ժանգագույն։ Այս մասին Auroranews-ն ահազանգ է ստացել։ Մա...
10 անգամ ավելի տուգանք ձմեռային անվադողերով չերթևեկելու համար
Կառավարությունն այսօր որոշում կայացրեց, ըստ որի ձմռանն ամառային անվադողով երթեւեկողները կտուգանվեն 5000 դրամով, իսկ եթե...
Ձյուն, տեղումներ․ ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 19-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձ...