Ինչու է խմելու ջուրը ծորակից հոսում ժանգագույն․ մանրամասներ
Արդեն մի քանի օր է Զովունիում խմելու ջուրը ծորակից հոսում է ժանգագույն։ Այս մասին Auroranews-ն ահազանգ է ստացել։
Մանրամասներ ճշտելու համար Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), որտեղից մեզ ասացին, որ «Վեոլիա Ջուր»-ը տարածքում վթարավերականգնողական աշխատանքներ է իրականացնում, սակայն ջրանջատում չեն արել՝ ասելով, որ ավելի անվտանգ է աշխատել ջրի հոսքի ներքո։
«Նման դեպքերում օրենքը պահանջում, որպեսզի տարածքի բնակիչները տեղեկացված լինեն։ Ընկերությունը պարտավոր է հայտարարություն տարածել, որ խմելու ջուրը օգտագործելու չէ»,-ասացին ՀԾԿՀ-ից՝ ասելով, որ ընկերությունը խոստացել է մինչև օրվա վերջ աշխատանքներն ավարտել։
Եթե նման իրավիճակը շարունակվի, գերատեսչությունից ասացին, որ ճիշտ կլինի գրավոր դիմում գրել։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Auroranews-ն ահազանգ է ստացել, որ արդեն մի քանի օր է Զովունիում խմելու ջուրը ծորակից հոսում է ժանգագույն։ Նշվում է, որ ջուրը 14 ժամից ավելի չի մաքրվում։ Auroranews-ը ևս կապ հաստատեց «Վեոլիա Ջուր», որտեղից ժամանակ խնդրեցին պարզաբանում տալու համար, այնուհետև զանգերին չպատասխանեցին։
Նմանատիպ հոդվածներ
Ձյուն, տեղումներ․ ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 19-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձ...
10 անգամ ավելի տուգանք ձմեռային անվադողերով չերթևեկելու համար
Կառավարությունն այսօր որոշում կայացրեց, ըստ որի ձմռանն ամառային անվադողով երթեւեկողները կտուգանվեն 5000 դրամով, իսկ եթե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր՝ Վրաստանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներից
Թբիլիսիի կենտրոնում ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքողների ակցիան։&...
Որոշ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է՝ նոյեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքնե...