Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաշխարհային լսարանին է ցուցադրվել Հայաստանի գեղեցկությունը․ ՀՀ-ն՝ BBC-ում
Հայաստանը BBC հեռուստաալիքում։ Այս մասին հայտնել է Զբոսաշրջության կոմիտեն։
«ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի և BBC Global News-ի համագործակցության արդյունքում հաջողությամբ իրականացվեց «Արևածագը Հայաստանում» ծրագիրը, որի շնորհիվ համաշխարհային լսարանին է ցուցադրվել Հայաստանի գեղեցկությունը։
Համագործակցության շրջանակներում BBC հեռուստաընկերության նկարահանող խումբը այցելելով Հայաստան, ծանոթանալով Հայաստանի յուրօրինակ բնապատկերներին, հարուստ պատմությանը և կենսունակ մշակույթին՝ նկարահանեց Հայաստանը գովազդող հոլովակ, որը հեռարձակվեց BBC հեռուստաալիքով շուրջ 18 անգամ։
Սա անհավանական հնարավորություն է աշխարհին ներկայացնելու Հայաստանը որպես զբոսաշրջության առաջատար ուղղություն»,- նշում են կոմիտեից:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Լիբանանում զոհերի թիվն աճում է․ Իսրայելը շարունակում է հարվածները
Նոր սպառնալիք մարդկանց առողջության համար․ գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները
4.0