Նավթի գինն իջել է

Նավթի գները նվազում են ուրբաթ առավոտյան՝ ԱՄՆ-ում վերամշակված ապրանքների պաշարների նվազման վերաբերյալ տվյալների նախորդ նստաշրջանի չափավոր աճից հետո:


Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի հունվարյան ֆյուչերսների արժեքը կազմում է 71,96 դոլար` մեկ բարելի դիմաց, ինչը 0,6 դոլարով (0,83%) ցածր է նախորդ առուվաճառքի փակման ցուցանիշից։ Հինգշաբթի օրը այդ պայմանագրերն աճել են 0,28 դոլարով (0,4%)՝ հասնելով 72,56 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։


WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ նվազել են 0,55 դոլարով (0,8%)՝ հասնելով 68,15 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի արժեքն աճել է 0,27 դոլարով (0,4%)՝ հասնելով 68,70 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։