Սակայն միանգամայն անընդունելի է․ Հաջիև
Շատ ցավալի է, որ դուք Եվրամիությունը նկարագրում եք որպես «այգի», իսկ մնացած աշխարհը՝ որպես «ջունգլիներ»։ Այս հայտարարությունը հիշեցնում է ոչ այլ ինչ, քան գաղութային դարաշրջանի «Մենք և բարբարոսները» պատմվածքը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ արձագանքելով COP29-ի մասին ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի քննադատություններին։
«Փոքր Կղզային զարգացող պետություններն ավելի շատ են տուժում կլիմայի փոփոխությունից, ինչպես և ԵՄ երկրների անդրօվկիանոսյան տարածաշրջանները, սակայն ինքնակառավարումից զրկված անդրօվկիանոսյան տարածաշրջանները չեն կարող բարձրաձայնել իրենց մտահոգությունները, դրանք անտեսվում են։ Հաշվի առնելով, որ ԵՄ որոշ երկրներ զբաղվել են տխրահռչակ գաղութային կառավարմամբ և խայտառակ ստրկավաճառությամբ, դա նրանց արտոնություն չի տալիս պահպանել նեոգաղութատիրական ռեժիմը և մերժել ապագաղութացման հայեցակարգը»,- ասել է Ալիևի օգնականը։
Նա նշել է, թե ավելի լայն միջազգային հանրությունը գնահատում է Ադրբեջանը որպես COP29 ընդունող երկիր։
«Սակայն միանգամայն անընդունելի է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայությունը հրահանգներ ուղարկի Եվրամիության անդամ երկրներին՝ չմասնակցելու COP29-ին։ Բացի այդ, որոշ դեպքերում Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայությունն օգտագործել է իր դիվանագիտական կապերը՝ կանխելու ԵՄ այլ երկրների մասնակցությունը COP29-ին: Այս բոլոր փորձերն անհաջող էին։ COP29-ին մասնակցել են ավելի քան 80 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, գրանցվել են ավելի քան 70,000 մասնակիցներ: Ես պարզապես կցանկանայի հիշեցնել, որ COP գործընթացը վերաբերում է ՄԱԿ-ին և աշխարհին: Չնայած, այս բոլոր անիմաստ հարձակումներին, Ադրբեջանը, որպես հյուրընկալող կողմ և COP29-ի նախագահ, կշարունակի անել հնարավորը՝ կողմերի հետ կառուցողական աշխատելու, COP-ի ներառականությունն ապահովելու և կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների գլոբալ օրակարգում ակնկալվող արդյունքների հասնելու համար»,- նշել է նա։
Հիշեցնենք, Բորելն ավելի վաղ նշել էր․ «Այս անընդունելի հայտարարությունները կարող են խաթարել կլիմայի փոփոխության կոնֆերանսի կարևոր նպատակները և Ադրբեջանի COP29-ի նախագահության վստահելիությունը։ Եվրամիությունը և դաշինքի անդամ երկրներն են «կլիմայի գլոբալ ֆինանսավորման ամենախոշոր դոնորները»»։
Նմանատիպ հոդվածներ
Ասել եմ՝ ինձ էս պահին ոչ մի կարծիք չի հետաքրքրում, և ես էս թուղթը ստորագրելու եմ․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը, սոցիալ-հոգեբանությունն էականորեն ապապետական է, մեր բոլորիս, եթե մի քիչ ավել...
ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել․ ԱԳՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել։ Sputnik Արմենիային այս մասին ասել...
Միրզոյանը հակադարձում է Հաջիևի հայտարարությանը
ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP 29 համաժողովին մասնակցելու հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Այս մասին Ազգա...
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․ «Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հ...