Բորելն անդրադարձել է Ալիևի հայտարարություններին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների հասցեին հնչեցրած մեղադրանքները չափազանց ցավալի են։ Այս մասին X-ում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Այս անընդունելի հայտարարությունները կարող են խաթարել կլիմայի փոփոխության կոնֆերանսի կարևոր նպատակները և Ադրբեջանի COP29-ի նախագահության վստահելիությունը: Մենք աջակցում ենք Ֆրանսիային և Նիդեռլանդներին։ ԵՄ-ն և նրա անդամ երկրները կլիմայի գլոբալ ֆինանսավորման ամենամեծ ներդրողն են՝ աջակցելով գործընկերներին ամբողջ աշխարհում կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Մենք նաև դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների հարձակումները ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների վրա, որոնք բախվում են երկրում մարդու իրավունքների ճգնաժամային իրավիճակին»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը COP29-ի շրջանակում Ֆրանսիային մեղադրել է անդրծովյան տարածքներում էկոհամակարգերին վնաս հասցնելու եւ մարդու իրավունքների խախտումների համար։
Նմանատիպ հոդվածներ
Ասել եմ՝ ինձ էս պահին ոչ մի կարծիք չի հետաքրքրում, և ես էս թուղթը ստորագրելու եմ․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը, սոցիալ-հոգեբանությունն էականորեն ապապետական է, մեր բոլորիս, եթե մի քիչ ավել...
Միրզոյանը հակադարձում է Հաջիևի հայտարարությանը
ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP 29 համաժողովին մասնակցելու հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Այս մասին Ազգա...
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․«Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հա...
ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել․ ԱԳՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել։ Sputnik Արմենիային այս մասին ասել...