ՊՊԾ նախկին պետը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ում, որը գտնվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ։
MediaHub-ի տեղեկություններով՝ առավոտյան վիճաբանություն է ծագել Երևանի ՋԷԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի և ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունու միջև, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։ Հովհաննիսյանն այնպես է հարվածել Պահլավունուն, որ վերջինիս շտապօգնությամբ, բառի բուն իմաստով արյունլվա վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Ժամանել է նաև ոստիկանությունը։ Ընդ որում, թե՛ ոստիկանություն, թե՛ շտապօգնություն ահազանգողը եղել է հենց ինքը՝ Սարգիս Հովհաննիսյանը։
Auroranews-ին ՔԿ-ից հայտնեցին, որ հաղորդում ստացվել է անձի կողմից հարված ստանալու վերաբերյալ, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ֆիզիկական ներգործությունը։ Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը. Փաշինյան
Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թ...
Քոչարյանը, Օհանյանը և Խաչատուրովը բերման կենթարկվեն. որոշում
Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությ...
Հայերը մտավախություն ունեն, որ այդ ճանապարհն Ադրբեջանը կվերցնի ուժով. ՀՀ-ում Իրանի դեսպան
Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն՝ New York Times-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում...
ԱՄՆ Ազգային հետախուզության ապագա ղեկավարը եղել է Արցախում. մանրամասներ
ԱՄՆ Ազգային հետախուզության ապագա ղեկավար Թուլսի Գաբարդը, որի թեկնածությունն առաջարկել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը,...