Ասում ենք՝ մենք սա չենք արել, ոչինչ՝ բանակը կլուծի․ Փաշինյան
Պետության թիվ մեկ հերոսը աշխատող, արդյունք ստեղծող, հարկերը վճարող քաղաքացին է: Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման շրջանակներում իր ամփոփիչ խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բանակը, Պաշտպանության նախարարությունը մեր երկրի ամենամեծ հարկատուներից է, ՊՆ-ն առաջին 10 հարկատուների ցանկի մեջ է մտնում: Սա նշանակում է, որ մեր սոցիալ հոգեբանության և մտածողության մեջ որոշակի խնդիր կա։ Ընդհանրապես, որպես մի մարդ, որ բանակի սրբագործման հայեցակարգի կրող է եղել ու հետո դառնաղի իրականությանն է բախվել, խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, որովհետև դա 3-րդ Հանրապետության ընթացքում բոլորիս գործած մեծագույն սխալն է։ Բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը սրբագործման առարկա չպետք է լինի, որովհետև սա մեզ կուրացնում է ու մենք չենք տեսնում մեր պրոբլեմը, մեր անելիքը եւ բանակի անկումը, այն անկումը, որ ունեցել ենք երկար տարիներ»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ բոլոր չարած գործերը լցնում ենք բանակի գլխին։
«Ասում ենք՝ մենք սա չենք արել, ոչինչ՝ բանակը կլուծի։ Մեր զինվորի ցավը տանեմ, ինքը բոլորի դեմ կկռվի, ինքը Տիգրան Մեծի սերունդն է, հեսա ստեղից դուրս կգա Մադագասկար կղզի: Չմտածեք՝ մենք բանակը սիրում ենք՝ դրա համար ենք անում: Ոչ, մենք անում ենք, որ գցենք խեղճուկրակ զինվորի վրա»,- ասաց Փաշինյանը։
Նա ընդիմությանը հարցրեց, թե իրենք ո՞ր հերոսներին է նսեմացրել, նրանց, ովքեր ավտոմատով մտնում սրա-նրա ունեցվածքը բաժան-բաժան էին անո՞ւմ ունեցվածքը, թե՞ ինչ ուզում էին՝ անում էին։
«Որ զինվորի ուտելիքն իրենց շների ու արջերի համար գողանում էի՞ն, որիշ բաներ մասին չանդրադառնամ, որ դուք տեղ ունենաք մեզ մեղադրելու պարտության, դավաճանության և ուրիշ շատ բաների մեջ»,- հայտարարեց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ասել եմ՝ ինձ էս պահին ոչ մի կարծիք չի հետաքրքրում, և ես էս թուղթը ստորագրելու եմ․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը, սոցիալ-հոգեբանությունն էականորեն ապապետական է, մեր բոլորիս, եթե մի քիչ ավել...
Միրզոյանը հակադարձում է Հաջիևի հայտարարությանը
ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP 29 համաժողովին մասնակցելու հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Այս մասին Ազգա...
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․«Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հա...
ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել․ ԱԳՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել։ Sputnik Արմենիային այս մասին ասել...