Տիկնիզյանը պատրա՞ստ է ստանձնել Մխիթարյանի դերը
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը РБ Спорт-ի թղթակցի հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատրաստ է ստանձնել Հայաստանի հավաքականի առաջնորդի դերը «Ինտերի» խաղացող Հենրիխ Մխիթարյանի հեռանալուց հետո: Փոխանցում է ArmSport-ը։
«Յուրաքանչյուրն էլ պետք է խաղադաշտում առաջնորդ լինի։ Մենք դրան ենք ձգտում։ Թիմում ինչ-որ կուռքի ստեղծել պետք չէ։ Յուրաքանչյուրը պետք է պահանջի ինքն իրենից և պատասխանատու լինի իր դիրքի համար։ Մենք գտնվում ենք դրա ձևավորման ճանապարհին։
Թիմը, իրոք, երիտասարդ է, այն կազմավորվում է, սերնդափոխություն է տեղի ունենում: Անցած տարի մենք շատ վառ հանդես եկանք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Այժմ արդյունքները մի փոքր ավելի վատ են, բայց մենք թափ ենք հավաքում, և եթե Աստված տա, խաղը միայն կլավանա»,- նշել է Տիկնիզյանը։
Մխիթարյանն ավարտել է միջազգային կարիերան 2021 թվականին: 35-ամյա ֆուտբոլիստն ազգային հավաքականի կազմում խփել է 32 գոլ 95 խաղում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 26 ֆուտբոլիստներ․ ցանկ
Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 26 ֆուտբոլիստներ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հայաստանի...
Թքած ունեմ աշխատանքի վրա էլ, որակազրկման վրա էլ․ Մելիքյանը՝ Նիկողոսյանին
Հայաստանի առաջնության Պրեմիեր լիգայի 4-րդ տուրից հետաձգված «Գանձասար»-«Փյունիկ» խաղից հետո (0:5) հետխաղյա մամուլի ասուլի...
«Փյունիկ»-ը հանդես է եկել հայտարարությամբ
«Փյունիկ» ՖԱ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. ««Փյունիկ» ՖԱ-ն վրդովված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի...
Հայտնի է՝ երբ Մեսսին կկարողանա վերադառնալ «Բարսելոնա»
Աշխարհի չեմպիոն և Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լեոնել Մեսսին 2026թ․...