Թքած ունեմ աշխատանքի վրա էլ, որակազրկման վրա էլ․ Մելիքյանը՝ Նիկողոսյանին
Հայաստանի առաջնության Պրեմիեր լիգայի 4-րդ տուրից հետաձգված «Գանձասար»-«Փյունիկ» խաղից հետո (0:5) հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն անդրադարձել է օրեր առաջ հարցազրույցով հանդես եկած ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի արտահայտած մտքերին։ փոխանցում է ArmSport-ը։
«Մարզիչ, մասնագետ լինելուց զատ ես հայ եմ, հայ ֆուտբոլիստ եմ եղել, հայ երկրպագու եմ, հայկական ֆուտբոլի ներկայացուցիչ եմ և չեմ պատրաստվում պասիվ լինել։ Արմեն Նիկողոսյանը իրեն թույլ է տալիս վարկաբեկել «Շիրակի», «Փյունիկի» և «Ուրարտուի» նախագահներին։ Ես պատերազմ եմ հայտարարում այդ մոտեցմանն ու թքած ունեմ աշխատանքի վրա էլ, որակազրկման վրա էլ։ Թող փաստաբաններին հավաքեն իրենց շենքում և իմ բառերի մեջ փնտրեն, թե ինչի համար կարող են ինձ որակազրկել։ Պաշտպանելու եմ այն մարդկանց, որոնք ներդրում ունեն հայկական ֆուտբոլում, և պայքարելու եմ այն մարդկանց դեմ, որոնք կեղտոտում են մեր ֆուտբոլը»,- նշել է հայ մասնագետը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 26 ֆուտբոլիստներ․ ցանկ
Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 26 ֆուտբոլիստներ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հայաստանի...
«Փյունիկ»-ը հանդես է եկել հայտարարությամբ
«Փյունիկ» ՖԱ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. ««Փյունիկ» ՖԱ-ն վրդովված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի...
Հայտնի է՝ երբ Մեսսին կկարողանա վերադառնալ «Բարսելոնա»
Աշխարհի չեմպիոն և Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լեոնել Մեսսին 2026թ․...
Տիկնիզյանը պատրա՞ստ է ստանձնել Մխիթարյանի դերը
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը РБ Спорт-ի թղթակցի հետ զրույցում պատասխա...