Կենտրոնի ղեկավարը՝ աշխատակազմում ձերբակալությունների մասին
Իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ Այս մասին հայտնել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։
«Իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ Ըստ այդմ կան ձերբակալվածներ։ Հետևելով տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին՝ հավաստիացնում եմ, որ դեմ եմ աշխատանքային լիազորությունների չարաշահմանը և կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը։ Հավաստիացնում եմ, որ հետևողական եմ լինելու նման արատավոր երևույթները բացահայտելու և այն արմատախիլ անելու համար։ Թեմայի հետ կապված այլ տեղեկություններ ճշտելու համար խնդրում եմ դիմել իրավապահ մարմինների մեր գործընկերներին»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․«Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հա...
Հայտնի է ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով Հաագայի դատարանի վճիռը
Արդարադատության միջազգային դատարանը՝ Նավաֆ Սալամի նախագահությամբ, մերժեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներ...
Ովքեր են բերման ենթարկվել Կենտրոնի թաղապետարանից
Երևանի Կենտրոն վարչական շրջանում կատարված գործողությունների արդյունքում ձերբակալվել է 4 անձ, որից 3-ը պաշտոնատար անձինք...
Ասել եմ՝ ինձ էս պահին ոչ մի կարծիք չի հետաքրքրում, և ես էս թուղթը ստորագրելու եմ․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը, սոցիալ-հոգեբանությունն էականորեն ապապետական է, մեր բոլորիս, եթե մի քիչ ավել...