Ինչ է խոստացել Թրամփը Պաղեստինի ղեկավարին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ հեռախոսազրույցում խոստացել է ջանքեր ներդնել, որ Գազայի հատվածում պատերազմին վերջ տրվի, հայտնում է Axios հարթակը։
Հրապարակման համաձայն՝ Թրամփի հետ զրույցից հետո Աբբասը հայտարարություն է տարածել ու պաշտոնապես շնորհավորել նրան ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև իր հայտարարությունում պատրաստակամություն է հայտնել համագործակցել Թրամփի հետ՝ արդարության վրա հիմնված խաղաղության հաստատման գործում։ Թրամփն իր հերթին վերահաստատել է Պաղեստինի ղեկավար Աբբասի, ինչպես նաև տարածաշրջանային ու համաշխարհային այլ խոշոր դերակատարների հետ համագործակցելու իր պատրաստակամությունը։
Սա կարևոր փաստ է համարվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտոնավարման նախորդ շրջանում Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց և ԱՄՆ դեսպանությունն այնտեղ տեղափոխելուց հետո Թրամփը Պաղեստինի ղեկավար Աբբասի հետ շփումներ չի ունեցել։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահը առողջական խնդիրներ չունի. որն է եղել հիվանդանոց այցելության պատճառը
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը սրտի խնդիրներ է ունեցել և տեղափոխվել է հիվանդանոց։ Րոպե...
Փաշինյանը աշխատանքից ազատել է Վահե Ղազարյանին, Գնել Սանոսյանին, Արգիշտի Քյարամյանին և ՊԵԿ նախագահին. Hraparak
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել` աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վա...
Ով կփոխարինի ՆԳ և ՊԵԿ նախարարներին. Irakanum
Մամուլում ակտիվ կերպով շրջանառվում է կառավարությունում աղմկոտ պաշտոնանկությունների մասին։ Զբաղեցրած պաշտոններից ազատվել...
ԱՄՆ-ն հայտարարել է թե որ դեպքում կաջակցի Զելենսկուն
ԱՄՆ իշխանությունները կաջակցեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, եթե նա ցանկանա խաղաղ բանակցություններ վարել Ռուսաս...