8,5 մլրդ դրամի դեֆիցիտ. Ավինյանը նշում է պատճառները
Երևան քաղաքը և մասնավորապես «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ն այս տարի 8,5 մլրդ դրամի դեֆիցիտ է ունեցել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Դա պայմանավորված է նոր շարժակազմերով, նոր որակի տեխնիկայով և դրա սպասարկման խնդիրներով։ Միայն այս տարվա բյուջեի տեսանկյունից դա կազմում է Երևանի եկամուտների մոտավորապես 15%–ը։ Այսինքն, երբ ասվում է, որ քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի, ապա ասեմ` քաղաքապետարանը սուբսիդավորում է, մասնավորապես, ահռելի չափերով հանրային տրանսպորտը։ Նոր 171 ավտոբուսն էլ այդ ծախսն էականորեն կավելացնեն»,– նշեց քաղաքապետը։
Նրա խոսքով` այս ամենից ելնելով, շատ կարևոր է միասնական տոմսային համակարգին անցում կատարելը, ինչն ուղղակի քաղաքապետարանի քմահաճույքը չէ, այլ որակի ապահովման և պահպանման միակ բանաձևն է։
Ըստ Ավինյանի՝ առաջիկա ավագանու նիստի ժամանակ քննարկվելու է արտոնությունների փաթեթն այն խմբերի համար, որոնք իրապես դրա կարիքն ունեն։
Ավինյանը նաև հանձնարարական տվեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանին, որպեսզի վարորդների խնդիրներն էլ մշտապես ուշադրության կենտրոնում պահվեն։ Նրա խոսքով` հանրային տրանսպորտի ոլորտում այժմ կարևոր անցումային շրջան է, և հույս հայտնեց, որ բոլորը կկարողանան անցում կատարել նախկին համակարգից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է 100 դրամանոց մետաղադրամ կամ QR կոդ ունենալ։ Երևանի տրանսպորտային համակարգը 5 տարի կսպասարկի «TelCell» ընկերությունը, այնուհետև նոր մրցույթ կհայտարարվի։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․«Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հա...
Հայտնի է ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով Հաագայի դատարանի վճիռը
Արդարադատության միջազգային դատարանը՝ Նավաֆ Սալամի նախագահությամբ, մերժեց Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Վրաստանի նախագահի սկանդալային հրապարակման մասին
Հայաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, մեկնաբանել է Վրաստանի նախագահի անձնական էջում սկանդալային վերահրա...
Ովքեր են բերման ենթարկվել Կենտրոնի թաղապետարանից
Երևանի Կենտրոն վարչական շրջանում կատարված գործողությունների արդյունքում ձերբակալվել է 4 անձ, որից 3-ը պաշտոնատար անձինք...