Կա շատ կարևոր օղակ, առանց որի իրադարձությունների նման զարգացում չէր լինի․ Զախարովա
Արևմտյան հրեշավոր քարոզչությունն արգելափակել է հասարակության և քաղաքական գործիչների համար Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին ճշմարտացի տեղեկատվություն ստանալու և ճիշտ որոշումներ կայացնելու հնարավորությունը, ինչն էլ իր հերթին հանգեցրել է հակամարտության։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կա ևս մեկ շատ կարևոր օղակ, առանց որի իրադարձությունների նման զարգացում (ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների սրացում) չէր լինի: Դա արևմտյան հրեշավոր քարոզչությունն է։ Դա արգելափակել է արևմտյան հանրության՝ առաջին ձեռքից ճշմարտացի տեղեկատվություն ստանալու հնարավորությունը։ Դա արգելափակել է Արևմուտքում քաղաքական գործիչների՝ ճիշտ որոշումներ կայացնելու հնարավորությունը։ Դա արգելափակել է ոչ միայն Արեւմուտքի, այլեւ ամբողջ համաշխարհային հանրության հնարավորությունը՝ հասկանալու, թե ինչ է կատարվում Ուկրաինայի շուրջ», - ասել Է Զախարովան։
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, դա առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում։
«Նմանատիպ իրավիճակ էր 85 տարի առաջ։ Այն ժամանակ, երբ նացիստական քարոզչության պատճառով էր, որ Եվրոպան, իսկ հետո ամբողջ աշխարհը, ներքաշվեց համաշխարհային պատերազմի մեջ։ Այն, ինչ հիմա տեղի ունեցավ, հենց արևմտյան քարոզչության գործիքների միջոցով էր, որ սկզբում սանձազերծվեց արյունալի հակամարտություն Ուկրաինայում։ Եվ ամեն ինչ գնում էր դեպի այն, որ աշխարհն ընդհանրապես ներքաշվի այս իրավիճակի մեջ: Տարբեր ձեւերով՝ պատժամիջոցների քաղաքականության, պարենային անվտանգության ապակայունացման, կայուն էներգետիկ հոսքերի եւ էներգետիկ փոխգործակցության ոչնչացման միջոցով», - ասել Է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․ «Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Վրաստանի նախագահի սկանդալային հրապարակման մասին
Հայաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, մեկնաբանել է Վրաստանի նախագահի անձնական էջում սկանդալային վերահրա...
Բաքվից պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել. Երևանն արձագանքում է
Բաքվից խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել, Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է դրանց իսկությու...
Դեսպանը՝ Զուրաբիշվիլիի՝ Լոռու վերաբերյալ աղմկահարույց հրապարակման մասին
Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն անընդունելի է համարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի քայլը, որը «Ֆե...