Բորելը հայտնել է, թե որն է Եվրոպայի գոյատևման միակ բաղադրատոմսը
Եվրամիությունը, գոյատևելու համար, պետք է միասնության հասնի իր անդամ երկրների միջև։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բուդապեշտում ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես։
«Եվրոպայի գոյատևման միակ բաղադրատոմսը միասնությունն է»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է ստեղծի իր հնարավորությունները, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։
«Բայց մենք չենք կարող դա անել, եթե պառակտված լինենք: ԵՄ առաքելությունն է Եվրամիությունը զարգացնել որպես գործողությունների ընդունակ ուժ», - հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը` ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին
Ֆրանսիան աջակցություն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը. այս մասին Բուդապեշ...
Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն
Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Տեղեկությունը հայտնում է Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղե...
Ինչ փուլում են Ադրբեջանի հետ բանակցությունները. Կոստանյանը մանրամասնում է
Այս պահի դրությամբ COP–29-ին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ...
BBC-ին անդրադարձել է Փաշինյան-Ալիև բանակցություններին
Հայաստանն ու Ադրբեջանը արագացված տեմպերով նախապատրաստվում են խաղաղության կնքմանը: Երկու կողմերն էլ Բաքվում ՄԱԿ-ի կլիմայա...