ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծել և թալանել են հովանավորությունը մերժած ընկերության տնօրենին
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի Աջափնյակ թաղամասում հաշվառված 40-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ նոյեմբերի 1-ին, ժամը 19-ի սահմաններում, այցելել է մայրաքաղաքի Շիրակի փողոցում գործող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տարածք և տնօրենին առաջարկել ընկերության նկատմամբ հովանավորչություն իրականացնելու դիմաց իրենց տալ ամսական վարձատրություն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Տնօրենը հրաժարվել է, ինչից հետո 40-ամյա տղամարդն ու հետը եկած անձինք ծեծի են ենթարկել նրան, աշխատասենյակի չհրկիզվող պահարանից հափշտակել երկուսուկես միլիոն դրամ և հեռացել։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 40-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա` Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով ավազակության հատկանիշներով: 40-ամյա տղամարդուն առաջադրվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նա կալանավորվել է։ Պարզվել է նաև մյուս մասնակիցների ինքնությունը։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոբուսների գծերը բետոնով կառանձնացվեն․ Ավինյան
Ավտոբուսային գծերն առաջիկայում հատուկ կահավորվելու են և դառնալու են բետոնացված առանձին հատվածներ։ Այսօր Ազգային ժողովում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 9 բալի փոխարեն՝ 13 բալ․ նոր բարեփոխում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր Radio Aurora-ի ուղիղ եթերում ասաց, որ օրենսդրական փոփոխություն է նախաձեռնվել, հեղինակներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առանց վճարելու չի թույլատրվի օգտվել հասրակական տրանսպորտից
Նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 2 մլն 131 հազար 746 ուղևորից 578 հազար 22-ը օգտվել է տոմսային համակարգից: Նախորդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդիկ պարզապես չեն վճարել, մեթոդներ կկիրառենք. Ավինյան
Շատ դեպքերում մարդիկ պարզապես չեն վճարել, մեթոդներ կկիրառենք. Ավինյանը` տրանսպորտում վճարումների փոփոխության մասին:Երևան...