Մեր համակարգը պատրաստ է դրան. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունը շահագրգռված է, որ օր առաջ առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը ներդրվի։


«Ես կարծում եմ, որ մեր համակարգը պատրաստ է դրան»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ ընդգծելով, որ այս ռեֆորմը քաղաքացիների կողմից շատ սպասված է։


«Անելու ենք ամեն բան, որ այն իրագործենք»։


Հարցին, թե արդյոք ապահովագրության համակարգի ներդման համար հատկացվելիք միջոցների հատկացում նախարարության հետ համաձայնեցված եղե՞լ է՝ վերջինս ասաց, որ Առողջապահության նախարարության կառավարության անդամ է, իսկ կառավարությունը կողմէ քվեարկել նախագծին։


«Բայց բյուջեն նաև Աժ-ի առաջարկների հիման վրա նաև հաջորդիվ քննարկման որոշակի փուլ անցնելու է»։


Նա նաև տեղեկացրեց, որ օրենքի նախագիծն ուղարկվել է ԱԺ և դրա շուրջ նախատեսվում են քննարկումներ նաև ԱԺ-ի խմբակցությունների հետ։



Քաղաքականություն