171,6 տոննա ոսկյա զարդեր․ որ երկրներում են ամենաշատը ոսկի գնել

Ռուսները հուլիս-սեպտեմբեր ամիսներին ձեռք են բերել 11,7 տոննա ոսկյա զարդեր, ինչը 5,4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:


Արդյունքում Ռուսաստանն աշխարհում չորրորդ տեղն է գրավել ոսկուց պատրաստված զարդերի պահանջարկով ՝ առաջ անցնելով ԱՄԷ-ից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով Ոսկու համաշխարհային խորհրդի տվյալները:


Առաջատար է դարձել Հնդկաստանը, որի բնակչությունը երրորդ եռամսյակի արդյունքներով գնել է 171,6 տոննա ոսկյա զարդեր:


Սա վերջինտարիների հաշվետու ժամանակաշրջանի առավելագույն ցուցանիշն է:


Երկրորդ տեղը զբաղեցրել Է Չինաստանը։


Չինացիների շրջանում թանկարժեք մետաղից պատրաստված զարդերի պահանջարկը եռամսյակի ընթացքում նվազել է մեկ երրորդով և կազմել 102,5 տոննա, ինչը 2010-ից ի վեր ամենաթույլ արդյունքն է:


Եռյակը եզրափակում է ԱՄՆ-ը ՝ 27,9 տոննայով ։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, թե ինչ Բնակարան կարելի է գնել մեկ կիլոգրամ ոսկով ։

Քաղաքականություն