Ագարակի սահմանակետը կհսկեն ՀՀ սահմանապահ զորքերը. ԱԱԾ տնօրեն
Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2025 թվականի հունվարի 1-ից «Ագարակ» սահմանային վերահսկողության կետում ամբողջական սահմանային ծառայությունն իրականացվի ՀՀ սահմանապահ զորքերի կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ անդրադառնալով հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների հնարավոր դուրսբերման մասին հարցին։
Աբազյանի խոսքով՝ ներկայումս հայ-իրանական սահմանին Հայաստանի և Ռուսաստանի միջև համատեղ ծառայության վերաբերյալ տեղի են ունենում քննարկումներ։
ԱԱԾ տնօրենը նաև խոսել է հայ-թուրքական սահմանը միայն հայկական ուժերի կողմից վերահսկելու հնարավորության մասին։
«Փուլային տարբերակով հնարավոր է, որ հայ սահմանապահները վերահսկեն հայ-թուրքական սահմանը, բայց ներկայում նման որոշում չկա»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ժամանակն է՝ վերջ տալ. Մեդվեդևը՝ Ռուսաստանում միգրանտների երեխաների կրթության մասին
ՌԴ միգրացիոն քաղաքականությունը պետք է համապատասխանի երկրի քաղաքացիների, այլ ոչ թե օտարերկրյա պետությունների շահերին: Այս...
Կրպակներից ուղղակի սրբում են 100 դրամանոց մետաղադրամները. «Հրապարակ»
Նոյեմբերի 1-ից Երեւանի քաղաքային տրանսպորտով երթեւեկելու համար մարդիկ պարտադիր պետք է 100 դրամանոց ունենան իրենց մոտ կամ...
Իսրայելում արգելվեց UNRWA-ի գործունեությունը
Իսրայելի Քնեսեթը (խորհրդարանը) հաստատել է օրենքը, որն արգելում է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնու...
Ավելի քան 60 զոհ, մոտ 100 վիրավոր. Իսրայելի հարվածը՝ Լիբանանին
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ու անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել Լիբանանի արևելյան Բեքաա հովտում գտնվող...