ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցուցարարները սուլել են Թբիլիսի ժամանած Հունգարիայի վարչապետին
Վրաստանում ընդդիմության կողմնակիցները սուլել են մի քանի ժամ առաջ պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։
Միջադեպը տեղի է ունեցել Թբիլիսի Մարիոթ հյուրանոցի մոտ, որը գտնվում է Ռուսթավելի պողոտայում, որտեղ ընթանում է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Զուրաբիշվիլին երկրի ներկայիս կառավարությունն անվանել է ոչ լեգիտիմ: Նա բնակիչներին կոչ է արել երկուշաբթի Թբիլիսիում խորհրդարանի դիմաց դուրս գալ բողոքի ցույցի:
Նշենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել բոյկոտել խորհրդարանի աշխատանքը և բողոքի ցույցեր անել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիում ավարտվեց ընդդիմադիրների ակցիան
Թբիլիսիում ավարտվել է ընդդիմության ակցիան։ Ակցիայի մասնակիցները ԵՄ-ի և Վրաստանի հիմները երգելուց հետո սկսել են հեռա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զուրաբիշվիլին 40 րոպե ուշացումով միացել է ցուցարարներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 40 րոպե ուշացումով միացել է ցուցարարներին:Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինական դրոշներով ակտիվիստներ` Թբիլիսիում
Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ուկրաինական դրոշներով ակտիվիստներ են հայտնվել։ Այս մասին գրում են ռուսալեզու լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարկ խանութներ, փակ ճանապարհներ. իրավիճակը՝ Վալենսիայում
Ջրհեղեղի հետևանքով Վալենսիայի որոշ խանութներում սպառվել են սնունդ ու ջուրը: ТАСС–ի հաղորդմամբ՝ Վալենսիայի կենտրոնը...