ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարկ խանութներ, փակ ճանապարհներ. իրավիճակը՝ Վալենսիայում
Ջրհեղեղի հետևանքով Վալենսիայի որոշ խանութներում սպառվել են սնունդ ու ջուրը: ТАСС–ի հաղորդմամբ՝ Վալենսիայի կենտրոնը ջրհեղեղից չի տուժել, սակայն զգալի վնասներ են կրել Իսպանիայի ինքնավար համայնքի կենտրոնի արվարձանները։ Աղետի ավերիչ հարվածից հետո տեղի բնակիչներից շատերը սկսել են ակտիվորեն սնունդ գնել խանութներից, որոնք արդեն հասցրել են դատարկվել:
RT-ն, հղում տալով տեղի բնակիչներից մեկին, գրում է, որ իշխանությունները չեն տարհանել բնակիչներին։ Քաղաքաբնակներին միայն զգուշացրել են, որ անձրև է գալու ևս մեկ շաբաթ: Նշվում է, որ տեղացիների համար նման մասշտաբի ջրհեղեղն անսպասելի է եղել, ուստի նրանք չեն շտապել հեռանալ։
«Այժմ Վալենսիայից հեռանալը գրեթե անհնար է. ճանապարհները փակ են, իսկ տներում լույս չկա»,– պատմել է զրուցակիցը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 155 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են առևանգում Իսրայելի առաջին նախագահի քանդակները Մանչեսթերի համալսարանից
Palestine Action հակաիսրայելական խմբավորումը Մանչեսթերի համալսարանից առևանգել է Իսրայելի առաջին նախագահ Խաիմ Վայզմանի քա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիում ավարտվեց ընդդիմադիրների ակցիան
Թբիլիսիում ավարտվել է ընդդիմության ակցիան։ Ակցիայի մասնակիցները ԵՄ-ի և Վրաստանի հիմները երգելուց հետո սկսել են հեռա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զուրաբիշվիլին 40 րոպե ուշացումով միացել է ցուցարարներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 40 րոպե ուշացումով միացել է ցուցարարներին:Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինական դրոշներով ակտիվիստներ` Թբիլիսիում
Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ուկրաինական դրոշներով ակտիվիստներ են հայտնվել։ Այս մասին գրում են ռուսալեզու լ...