ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում
Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում, ինչը կարելի է ասել համացանցում հրապարակվող տեսանյութերից:
Թբիլիսիի ծայրամասում՝ Իսանի շրջանում գտնվող ընտրատեղամասի մոտ, ընտրողները ծեծկռտուք են սարքել։ Բաղդաթի ընտրատեղամասերից մեկում կոտրել են քվեատուփերը։
Եվս մեկ ծեծկռտուք է տեղի ունեցել Թբիլիսիի Գլդանի շրջանի ընտրատեղամասում: Այստեղ իրար հետ կռվել են ընտրողներն ու տեղի դիտորդները։ Ընդդիմադիր դիտորդը ֆիզիկական բռնության է ենթարկվել Վրաստանի Մարնեուլի քաղաքի 69-րդ ընտրատեղամասում։
Ինչպես հաղորդում է Վրաստանում գործող Ալիք Մեդիա լրատվամիջոցը, դեպքին անդրադարձել է նաև Սալոմե Զուրաբիշվիլին, նշելով, որ ամոթալի և անբարոյական է էթնիկ փոքրամասնութան օգտագործումն ընտրությունները կեղծելու նպատակով։
Մանեուլի քաղաքի 69-րդ ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի պատճառով նշված ընտրատեղամասի քվեներն անվավեր են ճանաչվել, ճեպազրույցում հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք և դանակահարություն Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկի մոտ
Ծեծկռտուք և դանակահարություն Թբիլիսիի Սամգորի թաղամասի ընտրատեղամասի մոտ։ Հայտնում են տելեգրամյան ալիքները:Ավելի վաղ հայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բլոգերները հարկ կվճարեն
ՊԵԿ նախագահն ու ԱԺ պատգամավորները հանդիպել են բլոգերների հետ։ Բլոգերները ողջունել են ՊԵԿ-ի կողմից իրականացվող հավասար հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ իրավիճակ` հորդառատ անձրևի հետևանքով
Երեկոյան սկսված հորդառատ անձրևի հետևանքով մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Այս մասին Auroranews-ին ահազանգում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդիկ պարզապես չեն վճարել, մեթոդներ կկիրառենք. Ավինյան
Շատ դեպքերում մարդիկ պարզապես չեն վճարել, մեթոդներ կկիրառենք. Ավինյանը` տրանսպորտում վճարումների փոփոխության մասին:Երևան...