Կառավարության արձագանքը` ՀՀ ՊՆ նախկին նախարարի սկանդալային գրառմանը
Այսօր մի շարք ԶԼՄ-ներում՝ մասնավորապես Ադրբեջանական, տարածվում է BRICS-ի գագաթնաժողովից լուսանկարներ, որոնք արված են այնպիսի կադրերից՝ կարծես ֆոտոշոփ լինեն։
Լուսանկարներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, իսկ նրա դիմաց դրված դրոշը՝ ադրբեջանական։
Քանի որ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը իրար կողքի էին նստած հաջողվել է այնպիսի կադրեր որսալ, որոնք առաջին հայացքից կշփոթեցնեն հանրությանը։


Նախկին ՊՆ նախարար Արշակ Կարապետյանն էլ օգտվելով համացանցում տարածված լուսանկարներից, դրանք տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում։
Այս ամենին անդրադարձ է կատարել վաչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրելով.
«Երկրից թռած գեներալը վարչապետից կեղծ լուսանկար Է հրապարակել՝ Մոսկվայում հայրենասեր խաղալով։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ մերօրյա փրկիչների մասին, ովքեր Մոսկվաներում վիզները ծուռ ինչ-որ քարտուղարուհուց «դաբռո» են մուրում։ Ֆոտոշոփով հայրենիք են փրկում։ Ինչքան հրապարակած լուսանկարն է կեղծ, նույնքան էլ իրենք»։
Նմանատիպ հոդվածներ
«Վրացական երազանքը» հավաքեց 53% -ից ավել ձայներ
Ձայների 70,91%-ը հաշվելուց հետո Վրաստանի ընտրություններում հաղթում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմադի...
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հայտնել
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հրապարկել ըստ որի քվեաթերթիկների 68,69 տոկոսի մշակման արդյունքներով իշխող «Վրացական...
Ի՞նչ է ասել Բայդենը Փաշինյանին իր նամակում. մանրամասներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է....
Իսրայելը անվտանգության նիստ է անցկացնում. պատրաստվում են հարվածել Իրանին
Այս պահին ընթանում է Իսրայելի անվտանգության նախարարների կաբինետի նիստը։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post թերթը։ Պա...