Տեղի համայնքապետին ձերբակալել են բարբարոսաբար․ «Հրապարակ»
Գորիսի ոստիկանապետ, «Բիչոկ» մականունով Կարեն Հովսեփյանի գլխին մութ ամպեր են կուտակվել՝ Սյունիքի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ձերբակալության պատճառով։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Հիշեցնենք․ հոկտեմբերի 5-ին Տեղի համայնքապետը ձերբակալվել էր, ապա՝ ազատ արձակվել: Մեզ պատմել են, որ ձերբակալությունը կատարվել է առանձնակի դաժանությամբ, մասկի շոուով։
Մոտ 20 ոստիկան` պետի գլխավորությամբ ասֆալտին փռելով, թեւերը ոլորելով՝ բաժին են տարել նրան եւ 6 ժամ պահելուց հետո ազատ արձակել։ Հիմա Ղուլունցը կուլ չի տալիս այդ անարգանքը եւ, ըստ մեր աղբյուրների, բողոքել է վերեւներին՝ դիմել է դատախազություն եւ պահանջել գնահատական տալ ոստիկանների անհամաչափ գործողություններին եւ պատժել։
Ձերբակալության օրը ՆԳՆ-ից պարզաբանել էին, որ համայնքապետը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար է ենթարկվել վարչական ձերբակալման, ապա ազատ արձակվել: Հոդվածը ենթադրում է ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, ըստ լուրերի՝ ձերբակալությունը կապված է եղել ապօրինի շինարարության հետ։ Ի դեպ, գորիսեցիները պատմում են, որ ոստիկանապետը «Բիչոկ» մականունը ստացել է տարիներ առաջ տեղի ունեցած մի միջադեպից հետո, երբ տեղի պաշտոնյաներից մեկը «բիչոկ» է շպրտել նրա վրա»,- գրում է օրաթերթը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ–ն՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Անկարայի թուրքական TUSAŞ ավիատիեզերական կորպորացիայի գործարանում...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկացնում է Կառավարությ...
Հայաստանը Ֆրանսիայում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխան...
Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին վրացի առաջնորդը...