Մոլդովայի եվրաինտեգրման կողմնակիցների թիվը գերազանցել է հակառակորդների թվին
Մոլդովայում եվրաինտեգրման հարցով հանրաքվեի «կողմ» և «դեմ» ընտրողների թիվը տոկոսային հարաբերակցությամբ հավասարվել է և կիսվել հավասար մասերի՝ 50,00%: Ընդ որում, «կողմ» քվեարկողների թիվը 88-ով ավելի է: Այս մասին գրում է РИА Новости–ն՝ հղում տալով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որն արդեն մշակել է ձայների 97,66%–ը:
Համաձայն ԿԸՀ–ի հաշվարկի՝ ԵՄ–ին անդամակցելու գաղափարին աջակցել է երկրի 721 760 ընտրող, դեմ է եղել 721 672-ը:
Ընդ որում՝ առաջին արդյունքները ցույց էին տվել ինտեգրացիայի հակառակորդների հաղթանակը: Նախնական տվյալներով՝ ձայների հարաբերակցությունն այսպիսի տեսք ուներ. 58,09%՝ «դեմ», և 41,3%՝ «կողմ»: Այնուամենայնիվ հաշվարկի ընթացքում այս տարբերությունը սկսեց կրճատվել:
Հանրաքվեի շրջանակում քաղաքացիները պետք է պատասխանեին մեկ հարցի. «Արդյոք աջակցում եք Մոլդովայի Հանրապետության՝ Եվրոպական Միությանը անդամակցելու նպատակով սահմանադրության փոփոխություններին»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ–ն՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Անկարայի թուրքական TUSAŞ ավիատիեզերական կորպորացիայի գործարանում...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկացնում է Կառավարությ...
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա. ԱԳՆ
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք...
Հայաստանը Ֆրանսիայում նոր դեսպան ունի
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխան...