Չարլզ III-ը հայտնվել է սկանդալի կենտրոնում
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը կնոջ՝ թագուհի Կամիլայի հետ Ավստրալիա կատարած հնգօրյա այցի ժամանակ հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։
Այսօր Չարլզ III-ը ելույթ է ունեցել Ավստրալիայի խորհրդարանում։ Այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի թագավորն ավարտել է իր ելույթը, Ավստրալիայի Վիկտորիա նահանգի սենատոր Լիդիա Թորփը քննադատել է նրան։ Նա բեմ է դուրս եկել՝ բղավելով «սա ձեր հողը չէ»։
«Մեզ վերադարձրեք մեր հողը։ Վերադարձրեք մեզ այն, ինչ գողացել եք մեզանից՝ մեր ոսկորները, մեր երեխաներին, մեր ժողովրդին։ Դուք մեր թագավորը չեք։ Դուք քանդեցիք մեր հողը»,- բղավել է սենատորը։
Հաղորդվում է, որ անվտանգության աշխատակիցները Լիդիա Թորփին արագ հեռացրել են դահլիճից՝ թույլ չտալով նրան մոտենալ թագավորին։
Ավելի վաղ Daily Mail-ը գրել էր, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի պաշտոնական այցը Ավստրալիա, որի պատճառով նա դադարեցրել էր քաղցկեղի բուժումը, սպառնալիքի տակ է. Ավստրալիայի բոլոր վեց նահանգների վարչապետները, որոնք հրավիրվել էին թագավորի այցի պատվին ընդունելությանը, տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել դրան։ Ավստրալիայի մայրաքաղաքում շատ այլ հայտնի քաղաքական գործիչներ ևս հրաժարվել են թագավորի հետ հանդիպել։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի լինել-չլինելը կախված է ձեզնից. Միխեիլ Սաակաշվիլիի ուղերձը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է ազգությամբ հայ քաղաքացիներին և առաջարկել է գնալ ընտրության և գունավոր...
Միրզոյանն ու Էրդողանը կհանդիպեն. ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում «3+3» հարթակի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում կընդունի Հայաստանի...
Փաշինյանի առաջարկը Ալիևին. Խանդանյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպու...
Վրաստանի իշխանությունները իմփիչմենթի գործընթաց են սկսել
Վրաստանի խորհրդարանական մեծամասնության պատգամավորները 81 ստորագրություն են հավաքել երկրի Սահմանադրական դատարան ներկայացվ...