Պուտինը չի մեկնի Բաքու
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի COP29 կլիմայական համաժողովին: Այս մասին BBC-ին հայտնել է Ադրբեջանի կառավարության աղբյուրը:
«Ռուսաստանը ներկայացված կլինի միջոցառմանը «վարչապետի մակարդակով»»,-BBC-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել Է աղբյուրը՝ հաստատելով, որ Ռուսաստանի նախագահին հրավեր է ուղարկվել այլ երկրների ղեկավարների հետ միասին:
Սա ՄԱԿ-ի միջոցառում է, և հրավերներ ուղարկելիս կազմակերպիչները (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի կառավարությունը) տարբերություն չեն դնում, ասել է աղբյուրը:
Ուկրաինան այս շաբաթ կոչ է արել արևմտյան երկրներին բոյկոտել Ադրբեջանում կայանալիք COP29 գագաթնաժողովը, եթե Պուտինը գա այդ համաժողովին: Ուկրաինան հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցի Ադրբեջանում կայանալիք COP-29 միջոցառմանը, ապա արևմտյան երկրները պետք է հրաժարվեն այդ իրադարձությանը մասնակցելուց:
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին
Չի կարելի քննչական կոմիտեի ղեկավարին՝ ուժային կառույցի ղեկավարին վիրավորել, անարգել, որովհետև կառույցն ինքնին շատ բարդ և...
Հայաստանի ու Թուրքիայի պայմանավորվածությունը
Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Այ...
Ընդունված չէ անհեթեթ որոշումներ պարտադրել և «ձեռքերը ոլորել»․ ՀՀ-ում ՌԴ դեսպան
ԲՐԻԿՍ-ն ինքնիշխան պետությունների ակումբ է, որտեղ ընդունված չէ անհեթեթ որոշումներ պարտադրել և «ձեռքերը ոլորել»։ Այս մասին...
Ինչու էին ձերբակալվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները․ մանրամասներ
ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության 8 անդամներ ձերբակալ...