Ինչու էին ձերբակալվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները․ մանրամասներ
ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության 8 անդամներ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության բաժին ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։ Sputnik Արմենայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ կուսակցությունը հայտնել էր, որ երեկ երեկոյան՝ 23:15-ի սահմաններում բերման են ենթարկվել ՀՀՄ փոխնախագահ Արարատ Ավետիսյանը, ԳՄ անդամներ Հայկ Ստեփանյանը, Արմինե Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության երիտասարդական միության այլ անդամներ։
«8 անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին, իսկ 1 անձ, նույն կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին»,- ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ձերբակալվածներից 8-ն արդեն ազատ են արձակվել, իսկ 1 անձ ներկայացվել է նախաքննական մարմին:
Հիշեցնենք, որ «Հայոց համազգային միասնություն» կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամուլի խոսնակ Հայկ Ստեփանյանը ձերբակալվել էին նաև օգոստոսին, այնուհետև ազատ էին արձակվել։
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին
Չի կարելի քննչական կոմիտեի ղեկավարին՝ ուժային կառույցի ղեկավարին վիրավորել, անարգել, որովհետև կառույցն ինքնին շատ բարդ և...
Ընդունված չէ անհեթեթ որոշումներ պարտադրել և «ձեռքերը ոլորել»․ ՀՀ-ում ՌԴ դեսպան
ԲՐԻԿՍ-ն ինքնիշխան պետությունների ակումբ է, որտեղ ընդունված չէ անհեթեթ որոշումներ պարտադրել և «ձեռքերը ոլորել»։ Այս մասին...
Ինչ են պայմանավորվել Ստամբուլում «3+3» հարթակի հանդիպման ընթացքում
2024թ. հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հրավերով և Հայաստանի Հանրապետությա...
Ադրբեջանցիները նաև 2-րդ գիծն են կահավորել․ MediaHub
Օրերս համացանցում լուրեր տարածվեցին, թե Սյունիքի մարզի Տեղ-Արավուս գյուղերի ձորակի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն-հե...