Նեթանյահուն Իրանին մեղադրել է իր դեմ մահափորձի մեջ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանին մեղադրել է իրեն և իր կնոջը վերացնելու փորձի մեջ և դա անվանել «ահռելի սխալ»։ Այս մասին գրում է РИА Новости–ն:
Շաբաթ օրը ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) հայտնել էր, որ երեք անօդաչու թռչող սարքեր են արձակվել Լիբանանից, որոնցից երկուսը որսացել են, իսկ մեկը հարվածել է Կեսարիայի տարածքում գտնվող շենքին, որը ներառում է վարչապետի առանձնատունը։
Ավելի ուշ Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակման թիրախը եղել է Նեթանյահուի նստավայրը, որտեղ հարվածի պահին ներկա չեն եղել ո՛չ վարչապետը, ո՛չ նրա կինը։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա. ԱԳՆ
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք...
ՀՀ ԱԳՆ–ն՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Անկարայի թուրքական TUSAŞ ավիատիեզերական կորպորացիայի գործարանում...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկացնում է Կառավարությ...
Հայաստանն ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու. Արմեն Գրիգորյան
Ապաշրջափակման կոնտեքստում ցանկացած միջանցքային տրամաբանության քննարկում հավակնություն է Հայաստանի Հանրապետության տարածքն...