Չի կարելի թերագնահատել պատերազմի տարածման վտանգը ողջ տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նախազգուշացրել է Գազայի ճգնաժամը ողջ տարածաշրջանում Իրանի ներգրավմամբ տարածելու Իսրայելի փորձերի և իրավիճակի նման զարգացման գլոբալ հետևանքների մասին: Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:


«Իսրայելը նոր ճակատներ է բացում տարածաշրջանում։ Ես կրկնում եմ այն նախազգուշացումը, որով մենք հանդես ենք գալիս ճգնաժամի հենց սկզբից. չի կարելի թերագնահատել պատերազմի տարածման վտանգը ողջ տարածաշրջանում՝ դրանում Իրանի ներգրավմամբ։ Մենք գտնվում ենք լարվածության էպիկենտրոնում, որը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ գլոբալ մակարդակում», - հայտարարել է Ֆիդանը Ստամբուլում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցություններից հետո:


«Թուրքիան պատերազմ չի ուզում և կողմ է, որ այդ հարցում գերիշխի ողջամտությունը։ Իսրայելը պետք է դադարեցնի Գազայի հատվածում հարձակումները և Իրանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերը», - նշել է Ֆիդանը։


Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ ուրբաթ օրը նա Ստամբուլում հանդիպում է ունեցել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման պատվիրակության հետ:


«ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեզ հետ քննարկել է իր եղբայրներին (Գազայի բնակիչներին) մարդասիրական օգնության ավելացման եւ միջազգային մոբիլիզացիա հայտարարելու հարցերը։ Մենք բանակցություններ ենք վարել հրադադարի մասին», - ասել է նախարարը։