Փաշինյանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի՝ դրսից պարտադրված լինելու վերաբերյալ լուրերի մասին
«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ունեցած ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է այն մեկնաբանությունները, թե Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պարտադրված է դրսից: Փաշինյանն ասել է, որ իրեն զարմանք են պատճառում մեկնաբանությունները, թե այդ նախագիծը որևէ կերպով թելադրված է արտաքին աշխարհից։
«Դա իրադրության պատշաճ գնահատականի բացակայության հետևանք է։ Այս նախագիծը Հայաստանի Հանրապետության շահագրգռությունների կիզակետում է»,-ընդգծեց Փաշինյանը: Վարչապետը նշեց՝ ակնհայտ է, որ այս նախագծով առաջարկվող լուծումներով Հայաստանն առավել քան շահագրգռված է:
«Պատկերացրեք՝ մենք զարգանում ենք մեր սահմանային պոտենցիալի, այսինքն՝ տարանցիկ և ներմուծման ու արտահանման պոտենցիալ ենթակառուցվածքների մեծ մասը չօգտագործելով: Հայաստանի ունեցած պոտենցիալ ենթակառուցվածքային հնարավորությունների 70 տոկոսը չի օգտագործվում, որովհետև չունի համաշխարհային երկաթուղային ցանցին կապվելու իրական ու իրատեսական հնարավորություն, չունի նաև համաշխարհային Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք ճանապարհային ցանցի հետ ինտեգրվելու իրական հնարավորություն: Կամ այս հնարավորությունները խիստ սահմանափակ են, կամ արհեստականորեն խոչընդոտված՝ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան սահմանների 100 տոկոսով փակ լինելու հետևանքով»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Պետք է իրատես լինենք. Խաչատուրյանը՝ ԼՂ-ից տեղահանված հայերի մասին
Հայաստանի նախագահի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հնարավորությունների առումով անհրաժեշտ է իրատ...
Ինչքանով է հաջողվել ամբողջացնել պատերազմի պարտության պատճառները. Քյարամյանը մանրամասնում է
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանել է հարցին՝ ինչքանով է...
Հասկանալի է, որ սա չի կարող Հայաստանի համար ընդունելի լինել. Փաշինյան
Ադրբեջանի ընկալումները, իմ տպավորությամբ, հետևյալն են, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ադրբեջանին մտահոգում է նրանով...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Սյունիքի մասին գրառում է արել
Հայաստանի ռազմավարական և խոցելի մարզում՝ Սյունիքում, Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող ծրագրերի կեսից ավելի...