Պետք է իրատես լինենք. Խաչատուրյանը՝ ԼՂ-ից տեղահանված հայերի մասին
Հայաստանի նախագահի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հնարավորությունների առումով անհրաժեշտ է իրատես լինել և հարցի լուծմանն անդրադառնալ այն ժամանակ, երբ Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմաններ հաստատվեն: ՀՀ նախագահն այս մասին ասել է «Արմենպրես»-ին և «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Հայաստանի նախագահի կարծիքով՝ արցախահայերի վերադարձի հնարավորությունն ավելի երկարաժամկետ խնդիր է:
«Կարծում եմ՝ պետք է այդ հարցի լուծմանն անդրադառնալ այն ժամանակ, երբ մենք Ադրբեջանի հետ իսկապես խաղաղ պայմաններում հարաբերություններ հաստատենք: Պետք է իրատես լինենք, և դա նշանակում է, որ իսկապես գնահատենք այն իրավիճակը, որում հիմա մենք կանք: Այսինքն՝ իրատեսակա՞ն է արդյոք այդ վերադարձն այսօր, թե՞ ոչ: Ի վերջո, այնտեղ նաև շատ տարբեր գործոններ կան. անվտանգություն, որոշակի պայմաններ, որոնք կդրվենք արցախահայերի առջև», - նշեց ՀՀ նախագահը:
Նախագահի խոսքով՝ հենց դա է խնդիրը, որը խանգարում է այս պահին որևէ հարց լուծել: Նախագահի դիտարկմամբ՝ թեկուզ հենց խաղաղության պայմանագրի կամ խաղաղության հաստատման մասին խոսելիս ևս պետք է հասկանալ, որ կողմերի հայտարարությունների կամ արձագանքների առումով կարող են լինել տարբեր իրավիճակներ, սակայն դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է դադարեցնել:
«Ընդհակառակը, պետք է աշխատել, պատրաստ լինել, որ հակառակ կողմը կարող է համաձայն չլինել մեր հայտնած տեսակետների հետ: Բանակցությունները նրա համար են, որ տարակարծությունները հնարավորինս վերացվեն և մինիմալացվեն, և ի վերջո սեղանին դրվի այնպիսի մի փաստաթուղթ, որ երկկողմանի կամ բազմակողմանի համաձայնություն կունենա», - շեշտեց ՀՀ նախագահը՝ հավելելով, որ հիմա Հայաստանը հենց այդպիսի բանակցությունների մեջ է գտնվում:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Սյունիքի մասին գրառում է արել
Հայաստանի ռազմավարական և խոցելի մարզում՝ Սյունիքում, Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող ծրագրերի կեսից ավելի...
Փաշինյանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի՝ դրսից պարտադրված լինելու վերաբերյալ լուրերի մասին
«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ունեցած ելույթում...
Հասկանալի է, որ սա չի կարող Հայաստանի համար ընդունելի լինել. Փաշինյան
Ադրբեջանի ընկալումները, իմ տպավորությամբ, հետևյալն են, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ադրբեջանին մտահոգում է նրանով...
Ինչքանով է հաջողվել ամբողջացնել պատերազմի պարտության պատճառները. Քյարամյանը մանրամասնում է
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանել է հարցին՝ ինչքանով է...