Արաղչին արձագանքել է Բայդենին
Թեհրանը կստիպի պատասխան տալ ցանկացած երկրի, որը տեղեկություն ունի Իրանի վրա Իսրայելի հարձակման մասին կամ հրեական պետությանը օգնություն է ցուցաբերում նման գործողության նախապատրաստման կամ անցկացման հարցում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Յուրաքանչյուր ոք, ով ունի տեղեկատվություն՝ ինչպես և երբ է Իսրայելը պատրաստվում հարձակվել Իրանի վրա, և կամ միջոցներ է տրամադրում և աջակցում է նման անխոհեմությանը, տրամաբանորեն պետք է պատասխանատվություն կրի հարձակմանը հնարավոր ներգրավվածության համար», - գրել Է Արաղչին X-ում: Նա գրառմանը կցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18-ին ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն գիտի, թե երբ և ինչպես է Իսրայելը մտադիր պատասխանել Իրանին հրթիռային հարվածին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Սյունիքի մասին գրառում է արել
Հայաստանի ռազմավարական և խոցելի մարզում՝ Սյունիքում, Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող ծրագրերի կեսից ավելի...
Պետք է իրատես լինենք. Խաչատուրյանը՝ ԼՂ-ից տեղահանված հայերի մասին
Հայաստանի նախագահի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հնարավորությունների առումով անհրաժեշտ է իրատ...
Փաշինյանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի՝ դրսից պարտադրված լինելու վերաբերյալ լուրերի մասին
«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ունեցած ելույթում...
Ինչքանով է հաջողվել ամբողջացնել պատերազմի պարտության պատճառները. Քյարամյանը մանրամասնում է
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանել է հարցին՝ ինչքանով է հաջո...