Ուկրաինան պատրաստ է «խաղաղության ծրագրում» ներառել Չինաստանի, Հնդկաստանի և Հարավային Աֆրիկայի առաջարկները
Կիևը պատրաստ է G20-ի գագաթնաժողովում քննարկել Չինաստանի, Հնդկաստանի և Հարավային Աֆրիկայի առաջարկները՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է ուկրաինական հեռուստաալիքով։
«Չինաստանը, Բրազիլիան, Աֆրիկան ունեն իրենց սեփական գաղափարները, իրենց սեփական բանաձևերը, առաջարկները: Վերջին անգամ, երբ մենք խոսեցինք Ռամաֆոսայի հետ, նա ասաց, որ կցանկանային տեսնել իրենց առաջարկները: Մենք դեմ չենք դրան, մենք պատրաստ ենք ընդունել ձեր առաջարկները, և եթե ձեր առաջարկների կետերը հիմնված են միջազգային պլանի և ՄԱԿ-ի կանոնադրության վրա, մենք պատրաստ ենք դրանք ներառել ցանկացած ծրագրում » - ասել է Զելենսկին:
«Լավ հնարավորություն կստեղծվի նոյեմբեր ամսին՝ G20-ի ժողովի ժամանակ քանի որ բոլոր ներկայացուցիչները այնտեղ կլինեն»:
Զելենսկին նշել է, որ իրենք կարող են ընդունել նրանց առաջարկները, եթե դրանք միավորեն աշխարհը մեկ գաղափարի շուրջ:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սուր քննադատության էր ենթարկել և բրազիլա-չինական խաղաղության ծրագիրը անվանել ապակառուցողական։ Դմիտրի Կուլեբան, ով մինչև վերջերս զբաղեցնում էր Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը, խոստովանել է, որ երկրի իշխանությունները մրցակցություն են զգում իրենց կողմից առաջ քաշվող «խաղաղության բանաձևի» և Բրազիլիայի և Չինաստանի ծրագրի միջև։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը անվտանգության նիստ է անցկացնում. պատրաստվում են հարվածել Իրանին
Այս պահին ընթանում է Իսրայելի անվտանգության նախարարների կաբինետի նիստը։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post թեր...
Ի՞նչ է ասել Բայդենը Փաշինյանին իր նամակում. մանրամասներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է....
ՆԱՏՕ-ն չի բացառում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ առճակատման
ՆԱՏՕ-ն հավանական է համարում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է գլոբալ առճակատման վերածվել։ Այս մասին հայտարարել է&n...
«Վրացական երազանքը» հավաքեց 53% -ից ավել ձայներ
Ձայների 70,91%-ը հաշվելուց հետո Վրաստանի ընտրություններում հաղթում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմադի...