ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կարմիր տագնապի» ռեժիմ Ֆրանսիայում

Ֆրանսիայի վեց դեպարտամենտներ բարձր զգոնության են մտցրել «բացառիկ տեղումներից» առաջացած ջրհեղեղի պատճառով, որը միայն մեկ տարածքում 48 ժամվա ընթացքում կազմել է 630 մմ, հայտնում է Reuters գործակալությունը։


«Կարմիր տագնապի» գոտին ներառում է Լիոնը՝ երկրի մեծությամբ երրորդ քաղաքը, ինչպես նաև Կաննը։


Իշխանությունները հայտարարել են, որ փակել են ճանապարհները, տարհանել են մոտակա տարածքների բնակիչներին և քաղաքացիներին խնդրել են լուսանկարելիս և տեսագրելիս իրենց վտանգի չենթարկել:


Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան, դեռևս պարզ չէ՝ ջրհեղեղը որքան վնաս է պատճառել դեպարտամենտների տնտեսությանը:


Ֆրանսիայի հարավում ջրհեղեղ է եղել Արևմտյան Եվրոպայում «Քիրք» փոթորկի մնացորդներից մեկ շաբաթ անց և Կաննի ջրհեղեղից գրեթե մեկ ամիս անց: Ավելի վաղ՝ սեպտեմբերի սկզբին, Կենտրոնական Եվրոպայում մոլեգներ էր տարածաշրջանում վերջին առնվազն երկու տասնամյակի ընթացքում ամենաուժեղ ջրհեղեղը:

Քաղաքականություն