ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռնատարն ընկել է Արփա գետը. կան տուժածներ. մանրամասներ
Այսօր Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Նորավանքի խաչմերուկի մոտակայքում, բեռնատարն ընկել է Արփա գետը։ Տուժել է երկու քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ-ին «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ` Զ. Գ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու հայտնվել գետում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Վ. Մ.-ն (ծնված 1977 թ․) դուրս են եկել բեռնատարի խցիկից։
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, եռածունկ սանդուղքի օգնությամբ դուրս բերել քաղաքացիներին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։


Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` Դոմուսում
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12․57-ին, ՆԳՆ ՓԾ 911 ՃԿԱԿ ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում գտնվող խանութներից մեկի պահեստա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր` Դոմուսի խոշոր հրդեհից
Ավելի վաղ հայտնել էինո, որ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12․57-ին, ՆԳՆ ՓԾ 911 ՃԿԱԿ ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդատար գնացքներ են բախվել. կան տուժածներ. Եգիպտոս
Եգիպտոսի կենտրոնական Էլ Մինյա նահանգում երկու մարդատար գնացքների բախման հետևանքով տուժել է առնվազն 20 մարդ։ Այս մասին հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ դեպք Երևանում. կարճ միացում և խոշորհ հրդեհ Կոմիտաս պողոտայում
Հոկտեմբերի 27-ին, ժամը 14:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլբենկյան փ...