Նրա մահը կարող է խթան հանդիսանալ, որ պատերազմը դադարի. Բլինկենի և Բերբոքի հայտարարությունը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը և ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը կարծում են, որ ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մահը կարող է խթան հանդիսանալ Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու համար։ Այս մասին ասվում է Բեռլինում հանդիպումից հետո նրանց համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Յահյա Սինվարը դաժան մարդասպան և ահաբեկիչ էր, ով ցանկանում էր ոչնչացնել Իսրայելը և նրա ժողովրդին», - ասել են Բերբոքը և Բլինկենը: Նրանք ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարին անվանել են `անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման կազմակերպիչ։
«Սինվարը կանգնած էր Գազայի հատվածում զինադադարի ճանապարհին, իսկ նրա մահը կարող է խթան հանդիսանալ պատերազմի ավարտի համար», - կարծում են գերմանացի նախարարը և պետքարտուղարը: Նրանք կոչ են արել ազատ արձակել Գազայում պահվող պատանդներին, ինչպես նաև Գազայի հատվածի բնակչությանը` հումանիտար օգնություն ստանալու նպատակով:
«Գերմանիան և ԱՄՆ-ն իրենց գործընկերների հետ միասին բոլոր ջանքերը կգործադրեն այդ ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը անվտանգության նիստ է անցկացնում. պատրաստվում են հարվածել Իրանին
Այս պահին ընթանում է Իսրայելի անվտանգության նախարարների կաբինետի նիստը։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post թերթը։ Պա...
Ի՞նչ է ասել Բայդենը Փաշինյանին իր նամակում. մանրամասներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է....
ՆԱՏՕ-ն չի բացառում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ առճակատման
ՆԱՏՕ-ն հավանական է համարում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է գլոբալ առճակատման վերածվել։ Այս մասին հայտարարել է դ...
«Վրացական երազանքը» հավաքեց 53% -ից ավել ձայներ
Ձայների 70,91%-ը հաշվելուց հետո Վրաստանի ընտրություններում հաղթում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմադի...