95-ը 95-ի դիմաց. ՌԴ ՊՆ հայտարարությունը
Կիևի կողմից վերահսկվող տարածքից բանակցային գործընթացի արդյունքում վերադարձվել է իննսունհինգ ռուս զինվորական, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 95 ռուս զինվորական։ Փոխարենը 95 ռազմագերի է փոխանցվել Ուկրաինայի զինված ուժեր»,- ասված է հաղորդագրությունում։
Գերությունից ռուս զինծառայողների վերադարձի ժամանակ Արաբական Միացյալ Էմիրությունները հումանիտար միջնորդական ջանքեր են գործադրել։
Ներկայումս գերությունից վերադարձած ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև նրանց հնարավորություն է տրվում կապ հաստատել հարազատների հետ, հայտնում է ՊՆ-ն։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը անվտանգության նիստ է անցկացնում. պատրաստվում են հարվածել Իրանին
Այս պահին ընթանում է Իսրայելի անվտանգության նախարարների կաբինետի նիստը։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post թերթը։ Պա...
Ի՞նչ է ասել Բայդենը Փաշինյանին իր նամակում. մանրամասներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է....
«Վրացական երազանքը» հավաքեց 53% -ից ավել ձայներ
Ձայների 70,91%-ը հաշվելուց հետո Վրաստանի ընտրություններում հաղթում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընդդիմադի...
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հայտնել
Վրաստանի ԿԸՀ-ն թարմացված տվյալներ է հրապարկել ըստ որի քվեաթերթիկների 68,69 տոկոսի մշակման արդյունքներով իշխող «Վրացական...