Տնօրենը թույլ չի տվել մտնել դպրոց, տնտեսվարը ոտքով հարվածել է. ծնողն ահազանգում է. News. am
Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի բնակչուհին ահազանգում է՝ օրերս գյուղի դպրոցի տնօրենն իրեն թույլ չի տվել մտել դպրոց, որտեղ սովորում են իր երեխաները, իսկ տնտեսվարը ոտքով հարվածել է։ Այս մասին գրում է NEWS.am–ը։
Լրատվամիջոցի հետ զրույցում Աիդա Կարապետյանը պատմում է, որ դպրոցի ուսուցիչների և տնօրենի հետ հարաբերությունները միշտ էլ լարված են եղել, ասում է՝ իր երեխաներին մշտապես հոգեբանական ճնշման են ենթարկել գնահատականների պատճառով։
«Վերջերս էլ, Տիգրանաշենի բնակչուհու խոսքով, գրականության ուսուցչուհին դասը չսովորելու համար ապտակել էր 5-րդ դասարանի աշակերտներից մեկին։
Աիդա Կարապետյանն ավելի ուշ տեսանկարահանել էր աշակերտի հետ զրույցը, որտեղ տղան պատմում էր տեղի ունեցածի մասին, և դեպքի մասին հայտնել իրավապահներին։ Միջադեպից հետո դպրոցի անձնակազմի հետ լարվածությունն ավելի է սրվել։
«Ծնողը երբեք չի վիճում գնահատականի համար, ծնողը վիճում է սխալների, երեխայի նկատմամբ ցուցաբերված ոչ ճիշտ մոտեցման համար։ Գնացի դպրոց, տնօրենի հետ զրուցելու, ասաց, որ չի ուզում ինձ հետ խոսել։ Նշեցի, որ երեխաների համար հաց եմ բերել, և պետք է փոխանցեմ։ Տնօրենն իրեն հարիր ժարգոնով ասաց՝ սպասի՛ր, զանգը կտա, դուրս կգան։ Նրան թեթև հրելով ներս մտա դպրոց»,–պատմեց Տիգրանաշենի բնակչուհին։
Նա, իր խոսքով, դպրոց մտնելուց հետո նկատել է, թե ինչպես է տնտեսվարը մտնում ուսուցչանոց և դուրս գալիս, ենթադրում է, թե այդ ժամանակ էլ անջատել են միջանցքի տեսախցիկները։ Ապա տնտեսվարը մոտեցել է ու սկսել հեռախոսով տեսանկարահանել տեղի ունեցողը»,- գրել է լրատվամիջոցը։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա. ԱԳՆ
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք...
Հայաստանն ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու. Արմեն Գրիգորյան
Ապաշրջափակման կոնտեքստում ցանկացած միջանցքային տրամաբանության քննարկում հավակնություն է Հայաստանի Հանրապետության տարածքն...
ՀՀ ԱԳՆ–ն՝ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Անկարայի թուրքական TUSAŞ ավիատիեզերական կորպորացիայի գործարանում...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկացնում է Կառավարությ...