ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վոլոդինը հայտնել է ԽՍՀՄ-ի փլուզման պատճառը
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը խոսել է ԽՍՀՄ փլուզման ու այն ժամանակվա հայտնի ու սիրված ֆիլմի դերի մասին։
Պետդումայի նիստի ժամանակ, որում քննարկվում էր երեխաներին ազատ գաղափարախոսության քարոզչությունն արգելող օրինագիծը, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հիշեց «Интердевочка» ֆիլմը և Խորհրդային Միության փլուզմանը հանգեցրած իրադարձությունները։ Հանդիպումը հեռարձակվել է «Дума ТВ»-ով։
«Տեսեք, թե որտեղից սկսվեց Խորհրդային Միության կործանումը. 1989 թվականին, դեռևս այն օրերին, երբ ակտիվորեն աշխատում էր ԽՄԿԿ Կենտկոմը, էկրան բարձրացավ «Ինտերաղջիկ» ֆիլմը։ Բոլորը ծափահարեցին, կինոթատրոններում հերթեր էին, անգամ Կենտկոմի քարտուղարներն էին նայում։ Ի՞նչ է ստացվում: Միությունն այլևս գոյություն չունի»,- մեկնաբանել է Վոլոդինը։
Խոսքը երկու մասից բաղկացած ֆիլմի մասին է, որը ստեղծվել է Պյոտր Տոդորովսկու կողմից՝ Վլադիմիր Կունինի համանուն պատմության հիման վրա։
Գլխավոր հերոսը մարմնավաճառուհի է, ով երազում է ամուսնանալ օտարերկրացու հետ և մեկնել արտերկիր՝ հույս ունենալով դառնալ պատկառելի տիկին։ Սակայն, հասնելով իր երազանքին, նա հասկանում է, որ այդպես էլ երջանկություն չի գտել։ Ֆիլմի ավարտը ողբերգական է ստացվում. հայտնի է դառնում նրա մութ անցյալը, որի հետևանքով հալածում են մորը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գործ սարքելու ինստիտուտին վերադարձ լինել չի կարող. Փաշինյան
ՀՀ-ում, ըստ էության, գործ սարքելու ինստիտուտը վերացված է և այլևս դրան վերադարձ լինել չի կարող: Այս մասին այսօր՝ հոկտեմբե...
Իրավիճակը` Դավթաշենում հիմա
Այսօր տեղացող հորդառատ անձրևներից հետո Երևանում կրկին «հեղեղումներ» են։Տեսանյութը` սոցցանցերից։Ավելի վաղ հայտնել էինք, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորդառատ անձրևը` «հեղեղումների» պատճառ
Համացանցում շարունակվում են հրապարակվել մայրաքաղաքի տարբեր հատվածներից արված տեսակադրեր, որոնցում երևում են ժամեր շարուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ապամոնտաժում Մալաթիա-Սեբաստիայի գովազդային մեծ վահանակները
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 4000-ից ավելի գովազդային վահանակներից 2874-ը ապամոնտաժվել է: Այս մասին հայտնում են Եր...